AM
17 Հուլիս 2012 - 17:30 AMT

Քոֆի Աննանը հուսով է, որ կմշակվեն Սիրիայի վերաբերյալ բոլոր կողմերի համար ընդունելի ձևակերպումներ

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը հույս ունի, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամները կկարողանան մշակել Սիրիայի վերաբերյալ բոլոր կողմերի համար ընդունելի ձևակերպումներ:

Համապատասխան հայտարարությունը հատուկ դեսպանորդն արել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում: Աննանի խոսքով, ռուս առաջնորդի հետ հանդիպումը «շատ հաջող էր»:

Հանդիպումից առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի աջակցի սիրիական զինված հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին: