Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ներկայացրել է Սիրիայի գծով բանաձևի նորացված տարբերակը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
«Այստեղ կան մի շարք տարրեր, որոնք վերաբերում են հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքներին, հրադադարի լոկալ դադարեցման մեխանիզմին»,-ասել է նա: Նա հիշեցրել է, որ աստիճանական հրադադարի գաղափարը «Քոֆի Աննանը քննարկել է Սիրիայի ղեկավարության հետ»:
Այժմ ԱԽ քննարկման է ներկայացված բանաձևի երկու նախագիծ, որոնք վերաբերում են Սիրիային: Առաջինը պատրաստել է Ռուսաստանը, որը ենթադրում է ՄԱԿ դիտորդական առաքելության երկարացում ևս 3 ամսով: Իսկ արևմտյան տարբերակը սահմանափակում է դիտորդների ներկայությունը 45 օրով և պատժամիջոցների սպառնալիքներ է պարունակում:
Ալեքսանդր Պանկին. Քվեարկությունը բանաձևի երկու նախագծերի վերաբերյալ նախկինի պես նախատեսվում է անցկացնել այսօր երեկոյան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





