ԱՄՆ Կոնգրեսի անդամները պահանջել են «Հաքքանիի ցանց» կազմակերպությունն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Ըստ օրենսդիրների, Պակիստանում տեղակայված զինյալ խմբավորումը շարունակում է հարձակումները ԱՄՆ զինծառայողների ու օբյեկտների վրա Աֆղանստանում: Դա աֆղանցի թալիբների ամենախոշոր կազմավորումներից մեկն է: Ըստ փորձագետների, երբ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերվեն Աֆղանստանից, հենց այդ խմբավորումը կստանձնի առաջատարի դերը այդ երկրի քաղաքական գործընթացներում:
Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ այդ կազմակերպության ղեկավարներն արդեն ընդգրկված են որպես ահաբեկիչներ առանձին ահաբեկիչների ցուցակում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





