AM
18 Հուլիս 2012 - 08:49 AMT

Միացյալ Արաբական Էմիրություններում կկառուցվի առաջին ԱԷԿ-ը

Միացյալ Արաբական Էմիրություններում կկառուցվի առաջին ԱԷԿ-ը, այդ մասին այսօր հայտարարել է Միջուկային կանոնակարգման դաշնային ծառայությունը:

2009թ. դեկտեմբերին կորեական Korea Electric Power Corp հաղթող ճանաչվեց միջազգային մրցույթում և ընտրվեց ՄԱԷ-ում 4 ատոմակայանների կառուցման կապալառու:

Պայմանագրի արժեքը 40 մլրդ դոլար է: Չորս ռեակտորները յուրաքանչյուրը 1400 մեգավատտ հզորությամբ նախատեսվում է կառուցել մինչև 2020թ. Աբու Դաբիից 330 կմ հեռավորության վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: