Հնդիկ ձկնորսների հայտարարությունները վկայում են այն մասին, որ ամերիկացիները կրակել են ձկնորսական նավակի ուղղությամբ` առանց որևէ նախազգուշացման: Կենդանի մնացած ձկնորսները հերքում են ամերիկացիների այն պնդումները, որ նավակը ուշադրություն չի դարձրել ամերիկյան նավի նախազգուշացմանը:
Երկուշաբթի օրը ՄԱԷ ափերի մերձակայքում ԱՄՆ ռազմական նավից փոքրիկ նավակի ուղղությամբ բացված կրակի արդյունքում զոհվել է մեկ մարդ, երեքը` վիրավորվել են, հաղորդում է Fars news-ը:
Վաշինգտոնը դեռևս զերծ է մնում ներողություն խնդրելուց, ինչն առաաջ է բերել որոշ հնդկական ԶԼՄ-ների դժգոհություն:





