AM
18 Հուլիս 2012 - 15:38 AMT

3 վրացիներ 15 օր ազատազրկման են ենթարկվել` Սահակաշվիլիի հասցեին ուղղված հայհոյանքների համար

Վրաստանի 3 քաղաքացիներ ազատազրկվել են 15 օրով, քանի որ հասարակայնորեն անպատեհ արտահայտություններ են թույլ տվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հասցեին, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը` հղելով Թբիլիսիի «Ռեզոնանսի» պարբերականին:

Քանի որ ըստ օրենքի չկա հոդված նախագահի հասցեին ուղղված ցենզուրայից դուրս արտահայտությունների համար, նրանք ազատազրկվել են մանր խուլիգանության համար: Այդ զանցանքի համար նախատեսվում է 100 լարի տուգանք կամ 90 օր ազատազրկում: