AM
19 Հուլիս 2012 - 09:53 AMT

Ռոմին դեռ որոշում չի կայացրել փոխնախագահի թեկնածուի հարցում

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, որը ԱՄՆ նախագահի թեկնածուն է Հանրապետական կուսակցությունից, առաջիկայում որոշում կկայացնի, թե ում է ընտրում որպես փոխնախագահի թեկնածու, որի հետ գնալու է ընտրությունների, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հավանական թեկնածուներից է համարվում Վիսկոնսինից ընտրված կոնգրեսական Փոլ Ռայանը:

Ռոմնիի հակառակորդը նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում կլինի Բարաք Օբաման, որն ընտրությունների կգնա Ջոզեֆ Բայդենի հետ: