AM
19 Հուլիս 2012 - 13:49 AMT

ԵԱՀԿ-ն լրագրողների համար անցկացնում է արտահայտվելու ազատությանը վերաբերող սեմինար

Հուլիսի 19-ից 21-ը հայ լրագրողների համար կազմակերպված եռօրյա աշխատաժողովի թեմաներն են` կրոնի կամ համոզմունքի, արտահայտվելու ազատության ազգային օրենսդրությունը, ինչպես նաև ոլորտին առնչվող մարդու իրավունքների ԵԱՀԿ և միջազգային չափորոշիչները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, աշխատաժողովը կազմակերպել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ն` ԵԱՀԿ երեևանյան գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառման նպատակն է խթանել ճշգրիտ լուսաբանումը` բարձրացնելով լրագրողների գիտելիքները ազգային օրենսդրության, մասնագիտական էթիկայի և միջազգային չափորոշիների վերաբերյալ:

ԶԼՄ-ների մոտ քսան գործող լրագրողներ և ուսանողներ կվերլուծեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործեր և մոտիկից կծանոթանան Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) առաքելությանը և համապատասխան խորհրդատվական կարծիքներին:

Աշխատաժողովները վարում են իրավական փորձագետներ, ինչպես նաև լրագրության և կրոնի պատմության մասնագետներ: