AM
19 Հուլիս 2012 - 15:42 AMT

ՄԱԿ-ի ԱԽ չի կարողացել ընդունել Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

ՄԱԿ-ի ԱԽ չի կարողացել ընդունել Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև: Քվեարկության է դրվել արևմտյան երկրների կողմից նախապատրաստված փաստաթուղթը, որը Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիք է պարունակում: ԱԽ 11 անդամներ «կողմ» են քվեարկել, Ռուսաստանն ու Չինաստանը` «դեմ»:

Հաջորդը քվեարկության կդրվի ռուսական բանաձևի նախագիծը: