AM
21 Հուլիս 2012 - 07:02 AMT

Չեխիան մտադիր չէ դադարեցնել իր դեսպանատան աշխատանքը Դամասկոսում

Չնայած Սիրիայում իրավիճակի հետագա լարմանը, Չեխիան մտադիր չէ դադարեցնել իր դեսպանատան աշխատանքը Դամասկոսում, հայտնում է չեխական ՉՏԿ գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

Չեխ դիվանագետները օգնում են Սլովակիայի քաղաքացիներին, քանի որ Բրատիսլավան մտադիր չէ վերաբացել իր դեսպանատունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: