ԱՄՆ Կոլորադոյի նահանգում «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ վիրավորվածներից 11-ի վիճակը կրիտիկական է: Վերջին տվյալներով, սպանվել է 12 մարդ, 58-ը տուժել է:
Հայտնի է դարձել, որ Ջեյմս Հոլմսը օրինական կերպով է ձեռք բերել զենքը, որն օգտագործել է 12 մարդու սպանության համար: Վերջին ամիսներին նա գնել է AR-15 կիսաավտոմատ հրացանը, երկու «Գլոկ» ատրճանակ 40 տրամաչափի, ինչպես նաև 6000 փամփուշտ:
24-ամյա Հոլմսը մազերը ներկել է կարմիր գույնով՝ իրեն անվանելով Բեթմենի թշնամի Ջոկեր: Նա ֆիլմի տոմս է գնել ու կինոդահլիճ է մտել մյուս հանդիսատեսների հետ միասին: Ֆիլմը սկսվելուց 30 րոպե անց նա արցունքաբեր գազ է փչել դահլիճում և կրակ է բացել: Նրան ձերբակալել են, երբ նա մոտենում էր մոտակայքում կայանած իր մեքենային, նա դիմադրություն չի ցուցաբերել, հայտնում է Լենտա.ռու-ն:





