AM
21 Հուլիս 2012 - 07:32 AMT

ՃՏՊ հետևանքով Մեքսիկայում 26 մարդ է զոհվել

Մեքսիկայի արևմուտքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 26 մարդ է զոհվել, այդ թվում 3 երեխա, 27-ը վիրավորվել է:

Վթարի է ենթարկվել զբոսաշրջիկների ավտոբուսը, որը մեկնում էր Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող հայտնի հանգստավայրերից մեկը: Ավտոբուսը վայր է ընկել լեռնային ճանապարհից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: