Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցել բարձրաստիճան զինվորականների հուղարկավորությանը, որոնք զոհվեցին չորեքշաբթի Դամասկոսում Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, հայտնում է միջարաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Նրա փոխարեն արարողությունը ղեկավարել է փոխնախագահ Ֆարուկ աշ Շարան: Ահաբեկչության արդյունքում զոհվեցին Սիրիայի ՊՆ ղեկավար Դաուդ Ռաջիհան, նախագահ Ասադի փեսան, որը ղեկավարում էր զինվորական հետախուզությունը և ՊՆ փոխնախարար Հասան Թուրքմանին, հայտնում է «Ինտերֆաքսը»:





