AM
21 Հուլիս 2012 - 08:46 AMT

Բարաք Օբաման երկրում սուգ է հայտարարել Կոլորադոյի արյունալի սպանդից հետո

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սուգ է հայտարարել Կոլորադոյի արյունալի սպանդից հետո: ԱՄՆ պետական դրոշները խոնարհված կմնան մինչև հուլիսի 25-ի մայրամուտը:

ԱՄՆ նախագահն ընդհատել է իր նախընտրական շրջագայությունն ու վերադարձել է Վաշինգտոն: Նա մտադիր է խորհրդակցություն անցկացնել ներքին անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաների հետ, հայտնում է newsru.com-ը:

Կինոթատրոնում զինված հանցագործի ձեռքից զոհվեց 12 մարդ, մոտ 70 վիրավորվել են: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տեղի համալսարանի ուսանող Ջեյմս Հոլմսը: