Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընդդեմ ‹‹Ջազվե›› ՍՊԸ-ի առաջին դատական նիստը:
Այս մասին տեղեկանում ենք DataLex.am դատական տեղեկատվական կայքից:
Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը հայտնել էր, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը 25.11.2011 թվականին «Ջազզվե» ՍՊ ընկերությանն ուղարկված նամակով խնդրել է դադարեցնել «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:
Խոսքը վերաբերում է դեռևս 2003 թվականին բացված`Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին «Ջազզվե» սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը նմանեցրել է իր ապրանքային նշանին:
«Ջազզվե» ընկերությունը 24.02.2012 թվականին ստացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2012թ. որոշումը` «ԲարբրիԼիմիթեդ» ընկերությունն ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:





