Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է տպագիր մամուլում և ինտերնետում ալկոհոլի գովազդն արգելող օրենքը, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1-ից:
Օրենքն ընդունվում է ալկոհոլային արտադրանքի, այդ թվում, գարեջրի սպառումը նվազեցնելու նպատակով: Ընդ որում, ինտերնետում ալկոհոլի գովազդի արգելքը փորձագետներն անիմաստ են համարում, քանի որ գովազդատուներն ուղղակի կարող են օգտագործել օտարերկրյա կայքերը:





