AM
21 Հուլիս 2012 - 11:56 AMT

Աշխատակիցների գործադուլի պատճառով Ֆրանսիայում Air France 100-ից ավելի չվերթ է հետաձգվել

Աշխատակիցների գործադուլի պատճառով Ֆրանսիայում Air France 100-ից ավելի տարածաշրջանային չվերթ է հետաձգվել: Ինչպես հայտնել է ընկերության մամլո ծառայությունը, «ուղևորները տեղեկացվել են այդ մասին ինտերնետով կամ SMS-հաղորդագրությունների օգնությամբ»:

Գործադուլի պատճառը ընկերության հայտարարությունն էր մինչև 2015թ. այն վերակառուցելու մասին, որով նախատեսվում է շուրջ 5 հազար աշխատատեղ կրճատել: