AM
23 Հուլիս 2012 - 09:01 AMT

Ռաիսա Մկրտչյանը պարգևատրվել է ԿԳՆ բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»

Կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ԿԳՆ լրատվական ծառայությունից, պարգևն այսօր ՀՀ ժողովրդական արտիստուհուն է հանձնել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: