AM
23 Հուլիս 2012 - 10:42 AMT

Սիրիացի ապստամբները սկսել են Հալեպի գրոհը

Սիրիացի ապստամբները հայտարարել են բնակչության թվաքանակով երկրորդ խոշորագույն քաղաքի` Հալեպի գրավման մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ընդդիմության զինված ստորաբաժանումները զինված պայքար են մղում կառավարական զորքերի դեմ` քաղաքի մերձակայքում: Հյուսիսում նրանց հաջողվել է ներխուժել քաղաք և հարձակում սկսել անվտանգության մարմինների տեղական շտաբի վրա:

Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, ապստամբների ևս մեկ հաջողություն էր Թուրքիայի հետ ևս մեկ սահմանամերձ տարածքի գրավումը: Բաբ աս Սալամը ևս տեղակայված է Հալեպից հյուսիս: