AM
23 Հուլիս 2012 - 13:15 AMT

Արտաքին ագրեսիայի դեպքում Դամասկոսը քիմիական զենք կկիրառի

Դամասկոսը քիմիական զենք կկիրառի միայն արտաքին ագրեսիայի դեպքում, հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդեսին: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են դուրս բերում պահեստներից, սակայն թե ուր է տեղափոխվում զենքի այդ հատվածը, տեղեկացված աղբյուրները չէին հաղորդում: Դրա հետ մեկտեղ, որոշ արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, Սիրիայի իշխանությունները ժխտում էին քիմիական զենք տեղափոխելու փաստը: