Միջազգային առարկայական օլիմպիադաներից այս տարի հայ աշակերտներն արդեն բերել են 6 մեդալ` 1 արծաթե և 5 բրոնզե: Այս մասին լրագրողներին ասաց Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը` նշելով, որ նրանցից 4-ը Ֆիզմաթ դպրոցի սաներ են, իսկ երկուսը Վանաձորի «էվրիկա» և Երևանի «Քվանտ» վարժարանի սաներ:
«Էստոնիայում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից հայ աշակերտները բերել են 2 բրոնզե մեդալ, Արգենտինայում տեղի ունեցած մաթեմատիկայի օլիմպիադայից՝ 1 արծաթե մեդալ և Սինգապուրում տեղի ունեցած կենսաբանության օլիմպիադայից՝ 1 բրոնզե մեդալ, շատ ուրախալի է հատկապես այն, որ կենսաբաությունից նույնպես այս տարի առաջին անգամ մեդալ ստացանք»,- ասաց դպրոցի տնօրենը:
Հայկազ Նավասարդյանը նշեց նաև, որ հայ աշակերտներն այժմ մասնակցում են ԱՄՆ-ում քիմիայի օլիմպիադային, Իտալիայում և Կորեայում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կմասնակցեն ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներին:





