AM
24 Հուլիս 2012 - 06:16 AMT

Չնայած Կոլորադոյում տեղի ունեցած ողբերգությանը, Բեթմենի մասին նոր ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է ավելի քան 160 մլն դոլար

Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմը, որի շնորհանդեսին Կոլորադո նահանգում սպանվեց 12 մարդ, հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է ավելի քան 160 մլն դոլար, հաղորդում է Ռոյթերսը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սա վերլուծաբանների կանխատեսումներից շատ ավելի վատ է, որոնց կարծիքով, նոր բլոկբաստերը հենց առաջին հանգստյան օրերին պետք է ստեղծողներին բերեր 170-198 մլն դոլար: