ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են վերանորոգման աշխատանքներ կատարող բանվոր Քեյսի Ֆյուրիին, որին մեղադրում են Miami ատոմային սուզանավը հրկիզելու մեջ, որի վնասը կազմել է 400 մլն դոլար, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Երկուշաբթի 24-ամյա Ֆյուրիին Մեն նահանգի դատարանում երկու մեղադրանք է ներկայացվել «կանխամտածված և հանցավոր կերպով» սուբմարինան հրկիզելու համար:
Ինքը Ֆյուրին, որը մայիսի 23-ին, մաքրում և ներկում էր սուզանավը, արդեն խոստովանել է, որ հրկիզման համար կրակայրիչ է օգտագործել:
Ըստ քննության տվյալների, երիտասարդը տառապում է դեպրեսիայից և հրկիզել է սուզանավը աշխատանքից գնալու համար:
Մեկ ամիս անց, կրկին հոգեկան անկում ապրելով, Ֆյուրին նոր հրդեհ է սարքել, որից հետո տեղափոխվել է որոշ ժամանակով հոգեբուժարան: Նրան սպառնում է ցմահ բանտարկություն և 250 հազար դոլարի տուգանք:





