Սերբիան հորդորել է ՄԱԿ-ին առավել ակտիվ պայքարել Կոսովոյում միջազգային իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Բելգրադում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը:
Սերբիայի նախագահը հայտնել է նաև Պան Գի Մունին, որ Բելգրադը պնդելու է, որ բանակցությունները «Պրիշտինայի ժամանակավոր իշխանությունների» հետ ՄԱԿ ներկայացուցիչների ներկայությամբ ընթանան: Մինչ օրս այդ բանակցություններն ընթանում էին ԵՄ միջնորդությամբ, որը ներկայացնում էր դիվանագետ Ռոբերտ Կուպերը:
Նիկոլիչը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Կոսովոյում հաճախակի դարձած միջադեպերի վրա, որոնք, նրա կարծիքով, «նպատակ ունեն սադրելու սերբերին Բրյուսելում երկխոսությունը վերսկսելուց առաջ»:





