Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդոլլահ բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը նախաձեռնել է տուժած սիրիացիներին օգնելու նպատակով միջոցների հավաքման քարոզարշավը, և ինքն առաջին ներդրումն է կատարել, որը գերազանցում է 5 միլիոնը: Այս մասին հաղորդում է թագավորության SPA պետական տեղեկատվական գործակալությունը:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, ինչպես նաև դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, Սաուդյան Արաբիան սիրիական ընդդիմությանը հիմնական զենք մատակարարողներից է:
Սիրիայում մեկ տարուց ավել է չեն դադարում զինված բախումները, որոնց զոհ է դարձել ավելի քան 16 հազար մարդ:





