Հրազդան-Հանքավան ճանապարհի 34-րդ կմ-ին այսօր` ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-280» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել գետը, ինչի հետևանքով ուղևորը` 1978 թ. ծնված Զատիկ Թորոսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, կատարվում է քննություն:





