Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Դամասկոսում հուլիսի 18-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձին, որի արդյունքում չորս բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվեցին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ սիրիացի խորհրդարանական Մուհամմեդ Զահիր Գայումի, կասկածյալը ԱԱԾ շենքում է աշխատում: Հավանաբար, կասկածյալի ցուցմունքները կհեռարձակվեն Սիրիայի հեռուստատեսությամբ:
Սիրիացի քաղաքական գործիչն ասել է, որ կասկածյալին «վարձել են Սիրիայի թշնամիները» և որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տա ԱՄՆ-ին, Իսրայելին, Թուրքիային կամ Քաթարին խաթարել Սիրիայի անվտանգությունը:





