AM
24 Հուլիս 2012 - 12:01 AMT

Նորաբաց գրասենյակը կօգնի Սիրիայից վերադարձող հայերին աշխատանք գտնել

Արդեն 5 օր է Երևանում գործում է Սիրիայից վերադարձող հայերին աշխատանք գտնելու գործում աջակցող օպերատիվ արձագանքման գրասենյակը:

Գրասենյակի կամավորներից Վահագ Վասիլյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ գրասենյակի հիմնական գործառույթներից է գրանցել Հայաստան տեղափոխված սիրիահայերին և նրանց տվյալները փոխանցել ձեռնարկություններին, որոնք նույնպես գրանցվում են գրասենյակում:

Կամավորը նշեց, որ գրասենյակը պատրաստվում է նաև վերապատրաստման աշխատանքներ տանել վերադարձած սիրիահայ երիտասարդների հետ աշխատանք գնտելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար:

Գրասենյակն աշխատում է արդեն 5 օր, արդեն կան գրանցված 21 կազմակերպություններ, որոնց թվում են Հայաստանի բջջային օպերատորները և այլ խոշոր ընկերությւոններ:

Վահագն Վասիլյանը, սակայն մտահոգություն հայտնեց, որ սիրիահայերի կողմից արձագանքները շատ քիչ են. «Գրանսենյակը գործում է անցյալ ուրբաթ օրվանից, մինչև այսօր մենք դեռևս ընդամենը մի քանի զանգ են ունեցել»: