AM
24 Հուլիս 2012 - 13:07 AMT

Ջրային ռեսուրսների նախկին նախարարը կղեկավարի Եգիպտոսի կառավարությունը

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ջրային ռեսուրսների և ոռոգման նախկին նախարար Հիշամ Կանդիլյային նշանակել է վարչապետի պաշտոնում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մուրսին հանձնարարել է նրան ձևավորվել երկրի նոր կառավարությունը:

Ըստ նախագահի, նոր վարչապետը «անկախ քաղաքական գործիչ է»:

Ինքը Մուրսին ընտրվեց նախագահի պաշտոնում հունիսի 16-17-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում: