Պեկինի իշխանություններն արգելել են տեղական լրատվամիջոցների լրագրողներին բացասական տեղեկատվություն հրապարակել հուլիսի 21-ին տեղի ունեցած ջրհեղեղի մասին, որը 37 հոգու կյանք է խլել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, իշխանությունների կարգադրությամբ լրագրողները մատուցվող լրահոսում պետք է կենտրոնանան բացառապես դրական տեղեկատվության վրա:
Պեկինի քարոզչության բաժնի պետ Լու Վեյը տեղական ԶԼՄ-ներին է դիմել` պահանջելով գրել «գովասանքի և արցունքների արժանի ձեռքբերումների» մասին, այլ ոչ թե քննադատել կառավարությանը ջրհեղեղին բավականաչափ պատրաստված չլինելու համար:
Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունը նույնպես լրագրողներին կոչ է արել «ճիշտ ձևավորել հասարակական կարծիք»:





