Տաջիկստանի Խորոգ քաղաքում այսօր ողջ օրվա ընթացքում ռազմական գործողություն էր գնում, որի արդյունքում առնվազն 100 զինծառայող է զոհվել և նույնքան էլ խաղաղ բնակիչ: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, քաղաքում խուճապ է տիրում, Խորոգի հետ կապվել չի հաջողվում: Դուշանբեն Խորոգի հետ կապող ճանապարհը փակ է: Ծանր վիրավորներին տեղափոխում են մայրաքաղաքի հոսպիտալներ:
Ըստ պաշտոնական վարկածի, զինվորականները հետապնդում են հատուկ ծառայության գեներալ Աբդուլլա Նազարովին սպանած մարդկանց: Քաղաք մտցվել է ծանր տեխնիկա, որը գնդակոծել է փողոցը, ցամաքային ուժերին աջակցել է օդից ավիացիան: Ըստ պաշտոնական տվյալների, արդեն հաջողվել է ոչնչացնել դաշտային հրամանատար Յուդգոշ Մասալաևին, ինչպես նաև Տուլեբեկ Այումբեկովի եղբորն ու որդուն, որին մեղադրում են հատուկ ծառայությունների գեներալի սպանության մեջ:
Մինչդեռ, մի շարք ԶԼՄ-ներ պնդում են, որ մարտեր են գնում կառավարական զորքերի և սահմանապահ ջոկատի միջև: Գեներալի սպանությունը առիթ է դարձել պատերազմի համար, հայտարարում են քաղաքագետները: Երկրի հարավում զինված պայքար է գնում իշխանության համար:
Գեներալ Աբդուլլո Նազարովը սպանվել է հուլիսի 21-ի գիշերը: Նրա մեքենան կանգնեցրել են և 20 հոգով ծեծի ենթարկել: Ստացված վերքերից 56-ամյա Նազարովը տեղում մահացել է:





