AM
25 Հուլիս 2012 - 05:57 AMT

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ժամանել է Սիրիա, որպեսզի գնահատի երկրում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ օպերացիաների հարցերով տեղակալ Էրվե Լադուսը ժամանել է Սիրիա, որպեսզի գնահատի երկրում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդել են միջազգային կազմակերպության մամլո ծառայությունում:

Լադուսից հետո Դամասկոս պետք է ժամանի նաև գեներալ Բաբակար Գայը, ով կդառնա Սիրիայում դիտորդների նոր առաքելության ղեկավարը: Այս պաշտոնում նա կփոխարինի Ռոբերտ Մուդին:

Սիրիայում բախումները շարունակվում են մեկ տարուց ավելի: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը: