AM
25 Հուլիս 2012 - 09:55 AMT

Հայաստանում հեղինակային իրավունքներն ամենից շատ խախտվում են ռեստորաններում

Հայաստանում ամենից շատ երգիչների հեղինակային իրավունքները խախտվում են ռեստորաններում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Նրա փոխանցմամբ Հայաստանում կան միայն 15 ռեստորաններ, որոնք ունեն այլ երգիչների սեփականությունը համարվող ստեղծագործությունների կատարման իրավունք:

Այսինքն, ըստ Ներսիսյանի, ակումբներում կամ զվարճանքի այլ վայրերում առանց թույլտվության չի կարելի կատարել որևէ երգչի ստեղծագործություն:

Ինչ վերաբերում է արտասահմանցի հեղինակների ստեղծագործությունների կատարմանը որևէ այլ երկրում, ապա բանախոսը նշեց, որ այդ հարցով պետք է զբաղվի երգիչն անձամբ, կամ կոնկրետ այդ երկրում գտնվող իր լիազոր անձը: