Իրանը շուտով կսկսի բարձր ճշգրտության հրթիռների արտադրությունը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ահմադի Վահիդին, հայտնում է IRIB News-ը: Ըստ Վահիդիի, ներկայումս այդ հրթիռները անցնում են արտադրության և թեստավորման նախապատրաստման վերջին փուլը:
Հուլիսի սկզբին Իրանում անցան Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրթիռային զորամիավորումների եռօրյա զորավարժությունները՝ «Մեծ մարգարե-7»: Զորավարժությունների ընթացքում զանգվածային հրթիռային հարված հասցվեց «արտատարածաշրջանային երկրի ավիաբազային»: Կռահել, թե հատկապես որ երկիրը նկատի ունեն, դժվար չէ:





