ԱՄԷ-ում և Կիպրոսում Սիրիայի դեսպաններ Աբդել ալ Դաբբաղը և Լամիա ալ Հարիրին դավաճանել են Ասադի ռեժիմին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ «Ալ Ջազիրայի» վրա հղումով:
Ինչպես պարզվեց, Սիրիայի դեսպաններն այդ երկրներում ամուսիններ են: Ալ Հարիրին լքել է Նիկոսիայում դիվանագիտական առաքելության շենքն, ասելով, թե վատ է զգում և բժկի պետք է գնա: Ըստ «Ալ Ջազիրայի», այժմ նա Քաթարում է: Ամուսնու գտնվելու վայրը դեռևս անհայտ է:
Ընդդիմության կողմն է անցել նաև Իրաքում Սիրիայի դեսպանը:





