AM
25 Հուլիս 2012 - 11:48 AMT

Բժիշկ. Երեխաների սեռական դաստիրարակությունը պետք է սկսել նորածնային տարիքից

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ վաղուց անցել են երեխաներին արագիլի ու կաղամբի ոճով բացատրություն տալու ժամանակները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկը. «Սեռական դաստիարակությունը մարդու ընդահանուր դաստիարակության մի մասն է, սեռականա դաստիրակաությունը պետք է սկսել իրականացնել նորածնային հասակից, երեխայի յուրաքանչյուր տարիք նոր փուլ է և նոր մոտեցում է պետք ցուցաբերել այս հարցում»:

Բժիշկը կարծում է, որ շատ հազվադեպ է լինում մեր իրականության մեջ, որ երեխաներն իրենց տարիքին համապատասխան պատասխաններ են ստանում իրենց ծնողներից տվյալ թեմայի շուրջ:

Ասուլիսի մյուս բանախոս մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը, ով աշխատել է ԱՄՆ-ում, նշում է, որ սեռադաստիրակության խնդիրը միջազգային է և ԱՄՆ-ում էլ օրինակ բազմաթիվ բանավեճեր կան հարցի շուրջ, թե ինչպես պետք է ճիշտ սեռակրթել երեխաներին:

Հոգեբույժը նշում է, որ կարևոր հանգամանք է, որ ծնողները բաց լինեն հարցերի համար. «Եթե երեխան արդեն չորս տարեկան է ու հարցեր չի տալսի իր ծնողներին, օրինակ, այն մասին, թե ինքն ինչպես է ծնվել, նշանակում է ծնողները խնդիրներ ունեն երեխաների հետ անկեղծ լինելու հարցում, ծնողները պետք է մաքսիմալ բաց լինել հարցերի համար»: