Չորեքշաբթի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում է ВВС ռուսական ծառայությունը:
Քարզայը հայտարարել է, որ նրա նախաձեռնությամբ Խորոգի հետ սահմանամերձ գոտի են գործուղվել լրացուցիչ ռազմական ու սահմանպահ ուժեր՝ ապահովելու համար անվտանգությունը տաջիկա-աֆղանական սահմանում:
Երեքշաբթի առավոտյան Լեռնային Բադախշանում սկսվել է կառավարական ուժերի հատուկ գործողությունը ԱԱԾ գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության հետևանքով: Պաշտոնապես հայտարարվել է 42 սպանվածների ու տասնյակ վիրավորների մասին:





