Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ԿԳՆ լրատվական ծառայությունից, նիստում նշվել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից ավելի քան 700-ը, որոնցից բուհ չի ընդունվել միայն 51 դիմորդ: Լրացուցիչ փուլում բարձր մրցույթ է արձանագրվել ԵՊՀ «Եկեղեցաբանություն» և ՀՊՄՀ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունների գծով:
Լրացուցիչ փուլի արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր:





