AM
27 Հուլիս 2012 - 09:23 AMT

Սիրիական ուղղաթիռները կրակահերթի են ենթարկում Հալեպի թաղամասերը

Կառավարական զորքերը սկսել են նախապատրաստվել ապստամբների կողմից Հալեպ քաղաքի գրավված թաղամասերի վրա կրակ բացելուն: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, զորքերը գրոհելու են քաղաքի հարավային և հարավ-արևելյան շրջանները:

Քաղաք թափանցած գրոհայինները մի շարք վայրերում դիրքեր և բարիկադներ են ստեղծե: Նրանց մեծ մասը «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի հետ է կապված: Նրանք քաղաք են ներթափանցել թուրքական սահմանից, որը քաղաքից 50կմ հեռավորության վրա է:

Ահաբեկիչները որպես պատանդ են վերցրել մի խումբ խաղաղ բնակիչների և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան: