AM
27 Հուլիս 2012 - 10:57 AMT

Թուրքիայում պայթեցրել են ռազմական պահակախումբ, կան զոհեր

Թուրքական Դիարբեքիր նահանգի Լիջե տեղանքում ռազմական պահակախմբի անցնելու ժամանակ պայթյուն է որոտացել, ուրբաթ հաղորդում է Sabah պարբերականը:

Ըստ նախնական տվյալների, պայթյունի արդյունքում զոհվել է 2 զինծառայող, մի քանիսը վիրավորվել են: Ըստ այդմ, հաղորդվում է նաև, որ ահաբեկչությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության անդամների կողմից: