Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում բախումների առնչությամբ ու մարդկային զոհերի մասին հաղորդագրություններով, հայտնում է ВВС ռուսական ծառայությունը:
«Եվրոպական միությունը իր մտահոգությունն է հայտնում հնարավոր հետևանքների վերաբերյալ և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, իսկ Տաջիկստանի կառավարությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել կայունություն ապահովելու համար», ասվում է ԵՄ ուղերձում:
Եվրամիությունը նաև կարևորել է ինքնաարտահայտման ազատության պահպանումը և իրազեկ լինելու իրավունքը:
ԵՄ-ն նաև կոչ է արել վերականգնել կապը տարածաշրջանում և միջանցքներ բացել Պամիր հումանիտար բեռներ հասնցելու համար և օգնել խաղաղ բնակչությանը հեռանալ բռնության գոտուց:





