Արաբական պետությունների լիգան մտադիր է դիմել ՄԱԿ-ին՝ խնդրելով միջազգային հանձնաժողով ստեղծել քննելու համար Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆատի մահվան հանգամանքները: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Պաղեստինի ու գրավյալ տարածքների գործերով ԱՊԼ փոխղեկավար Մուհամմեդ Սուբեյհը:«ԱՊԼ-ն համապարփակ զեկույց է պատրատում, որը վերաբերում է Պաղեստինի առաջնորդի մահվան հանգամանքներին, որը կներկայացվի ԱՊԼ ղեկավարների հաստատմնը սեպտեմբերին Կահիրեում կայանալիք հերթական խորհրդակցության ժամանակ»,-ասել է Սուբեյհը:
Արաֆատը մահացել է 2004 թվականին Փարիզի ռազմական հոսպիտալում, ուր հասցվել է ծանր վիճակում: Հավաստի տվյալների բացակայությունը նրա մահվան պատճառների մասին թունավորման մասին լուրերի պատճառ դարձավ:





