Թաջիկստանի իշխանությունները կարգադրել են փակել Աֆղանստանի հետ բոլոր սահմանամերձ անցագրային կետերը, հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան որոշումն ընդունվել է` կապված Գոռնո-Բադախշանի ինքնավար մարզում (ԳԲԻՄ) գրոհայինների դեմ հատուկ գործողության հետ:
Գործակալությունը ճշտում է, որ անմիջականորեն ԳԲԻՄ և Աֆղանստանի միջև սահմանի հատվածը փակվել էր դեռևս երեքշաբթի օրը` հուլիսի 24-ին, նախօրեին փակվել էին մնացած անցագրային կետերը թաջիկա-աֆղանական սահմանի ողջ երկայնքով: Բացառություն է արվել միայն ՆԱՏՕ-ի բեռնատարների համար, որոնք նախկինի պես անցնում են սահմանով:





