Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանությունը շվեդական կողմին առաջարկել է իր տարածքում հարցաքննել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հաղորդում է Lenta.ru-ն` հղում տալով The Independent-ին:
Համապատասխան պաշտոնական տեղեկացումը Կիտոյից ուղղվել է Ստոկհոլմ:
Էկվադորյան կողմը գտնում է, որ շվեդական դատախազի ընդունումը դեսպանատան շենքում փոխզիջումային տարբերակ կդառնար և կապահովեր Ասանժի անվտանգությունը:
Պաշտոնական Էկվադորը փորձում է նաև Շվեդիայից երաշխիք ստանալ այն բանի, որ տեղափոխելու դեպքում Ասանժին չեն հանձնի ԱՄՆ-ին:





