AM
27 Հուլիս 2012 - 14:01 AMT

Տարոն Մարգարյանը բացել է Մալաթիա-Սեբաստիայի նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով մի շարք բակեր

Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Միքայելյան 70, 74 և 76 շենքերի բնակիչների հավաստմամբ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Ա 1 թաղամասի Շերամի 53 շենքի բակի բնակիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Երևանի քաղաքապետն էլ իր հերթին բնակիչներին առաջարկել է մասնակից դառնալ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին. ,-նշել է Տարոն Մարգարյանը:

Ա 3 թաղամասի Անդրանիկի 45 շենքի բակը ևս կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Դեռևս ամիսներ առաջ ամայի ու անխնամ այս տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով. ,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրանիկի 45 շենքի բակում խաղահրապարակի բացմանը հաջորդել է նաև Արցախյան ազատամարտում այդ թաղամասից զոհված 21 ազամարտիկներին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Շնորհավորելով Մալաթիա-Սեբաստիայի բոլոր բնակիչներին, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա մի քանի տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը: