AM
30 Հուլիս 2012 - 07:20 AMT

Սիրիական զորքերը դուրս են մղել ապստամբներին Հալեպի Սալահեդդին թաղամասից

Սիրիական զորքերը դուրս են մղել ապստամբներին Հալեպի Սալահեդդին թաղամասից: «Զինյալներից հաջողվել է ետ վերցնել Սալահեդդինը, որտեղ հաստատվել է ամբողջական վերահսկողություն»,-այսօր հայտարարել է Սիրիայի «Սուրիա» հեռուստակայանին սիրիական բանակի ներկայացուցիչը:

«Մի քանի օրից Հալեպում հանգստություն և անվտանգություն կհաստատվի»,-խոստացել է նա: Ինչպես հայտնել է «ՍԱՆԱ» գործակալությունը, սիրիական զորքերը կիրակի օրը կետային հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին:

Հալեպի խիտ բնակեցված հարավային և հարավ-արևելյան ծայրամասերի բնակիչների մեծ մասը՝ մոտ 300 հազար մարդ լքել են իրենց տներն ու տեղափոխվել այլ թաղամասեր, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: