AM
30 Հուլիս 2012 - 07:30 AMT

Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել ԱՄՆ և Եվրամիության դեմ

Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել ԱՄՆ և Եվրամիության դեմ միակողմանի պատժամիջոցների համար, որ կիրառվում են Թեհրանի դեմ առանց ՄԱԿ ԱԽ թույլտվության, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Նման դիրքորոշում է հայտնել նախագահին կից Իրանի Միջազգային և իրավական հարցերի կենտրոնի ղեկավար Մաջիդ Ջաֆարզադեն, հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը:

Այն մասին, որ ատյանին է դիմելու Թեհրանը, չի հաղորդվում:

2012թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ որոշումը իրանական նավթ ներկրելու արգելքի մասին, իսկ ԱՄՆ-ն անընդհատ ընդլայնում է պատժամիջոցների ցուցակները, հայտնում է ՌԲԿ-ն: