Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ կարող է առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում 2018 թվականին: «Ես այնքան էլ տարեց գործիչ չեմ, ես երբեք չեմ բացառել, որ ապագայում կարող եմ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե դա հետաքրքիր լինի մեր մարդկանց»,-ասել է ՌԴ կառավարության ղեկավարը բրիտանական «Թայմսին»:
«Եթե մեր մարդիկ հոգնեն դրանից ու ասեն «գուդբայ», այդ դեպքում, ես կզբաղվեմ հուշեր գրելով»,-հայտարարել է նա
Սակայն, Մեդվեդևը վստահ է, որ դեռ հարկ չկա հեռանալ քաղաքական բեմից: «Ես ոչինչ չեմ բացառում, ես շատ եմ աշխատում հիմա և հետագայում էլ մտադիր եմ նույն կերպ վարվել»,-խոստացել է Մեդվեդևը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





