Տաջիկական Բադախշանում շարունակվում է զենքի կամավոր հանձնումը գրոհայինների կողմից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Գրոհայիններն արդեն կամավոր մոտ 60 միավոր զենք են հանձնել: Այդ մասին Խորոգից հեռախոսով հայտնել է կառավարական ուժերի շտաբի ներկայացուցիչը:
Շրջկենտրոնում և արվարձաններում արդեն վեց օր է չեն կրակում՝ կրակի մորատորիումը պահպանում են երկու կողմերը: Իշխանությունները հուսով են, որ պահանջները կկատարվեն՝ պահաջվում է հանձնել Նազարովի մարդասպաններին ու կամավոր զինաթափվել:
Տաջիկստանի իշխանությունները հաստտել են, որ կամավոր զենքը հանձնած գրոհայինները ազատվում են քրեական պատասխանատվությունից:





