AM
30 Հուլիս 2012 - 15:44 AMT

Գիտնական. Հայ Աստվածամոր սրբապատկերը կամրապնդի ուկրաինացիների և հայերի բարեկամությունը

«Շատ հաճելի է, որ Հայ Աստվածամոր սրբապատկերը գտնվել է ռեստավրացվել է, շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ»,- Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում հայտարարել է գիտնական, Ուկրաինական կաթոլիկ համալսարանի Եկեղեցու պատմության ինստիտուտի փորձագետ Լիդիա Գուբիչը:

Հուլիսի 27-ին Կիևի Ազգային արվեստների թանգարանում տեղի է ունեցել XVI սրբապատկերի ցուցադրությունը, որը բազմաթիվ հետազոտողներ նույնացնում են հայտնի Հայ Աստվածամոր սրբապատկերի հետ: